Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:20 / 13.02.2019

Փետրվարի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում այրվել է մոտ 1000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ամերիկյան հիվանդանոցի ավտոճանապարհին՝ դաշտային հատվածում` մոտ 2 հա, Ուրասար գյուղի անտառում՝ 25 հա, Օձուն-Այգեհատ ավտոճանապահի մոտ 2-րդ կմ-ին՝ մոտ 500 քմ  խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին