Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

08:15 / 13.02.2019

Փետրվարի 13-ին, ժամը 03:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենց թաղամասի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Ղ.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 00:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 52 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Ս. Ե.-ին (ծնված 1927 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին