Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:24 / 13.02.2019

Փետրվարի 13-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ն. Գ.-ին (ծնված 1968 թ.) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ:

Ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացի Ն. Գ.-ին շտապօգնության ավտոմեքենայից Գյումրու ԲԿ տեղափոխելու համար կրկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:
 

← Վերադառնալ ցուցակին