Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

20:22 / 14.02.2019

Փետրվարի 14-ին, ժամը 18:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Արջանոց ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները Mercedes G մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (4 ուղևոր):

***

Փետրվարի 14-ին, ժամը 03։22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մոտակայքում «BMW X5»  մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW X5» ավտոմեքենան:

***

Փետրվարի 14-ին, ժամը 00:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Տառերի պուրակի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21-21» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին