Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

19:40 / 14.02.2019

Փետրվարի 14-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 6-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Վ. Հ.-ին ծնված 1989 թ. ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին բնակարանում ընկել է. բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին