Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:37 / 14.02.2019

Փետրվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Ամրակից գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում այրվել է մոտ 1.5 հա խոտածածկ տարածք, Սարատովկա գյուղին հարակից տարածքում՝ մոտ 30 հա, Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող նախկին շրջկոմի պահեստի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Վանաձոր քաղաքի չգործող նախկին նավթաբազայի մոտակայքում՝ մոտ 3 հա, Օձուն գյուղի գիշերօթիկ դպրոցին հարակից տարածքում՝ մոտ 4000 քմ, Արմանիս գյուղի մոտակայքում՝ մոտ 30 հա, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարակից տարածքում՝ 200 քմ, Թեղուտ գյուղի «Թխկուտ» կոչվող հանդամասում՝ մոտ 10 տ անասնակեր, Արարատի մարզի Ավշար գյուղում՝ կամրջի մոտակայքում՝ մոտ 2000 քմ խոտածածկ տարածք: 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին