Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

22:45 / 13.03.2019

Մարտի 13-ին, ժամը 21:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի (1 ուղևոր) ավտոմեքենան արգելափակվել է Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 43-րդ կմ-ին հարակից հանդամասում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 13-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասի Արշիլ Գորկու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes C մակնիշի ավտոմեքենան:

***

Մարտի 13-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորանների մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes E350» մակնիշի դուրս են բերել արգելափակումից:

← Վերադառնալ ցուցակին