Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վիլնյուսի փողոցում. կա տուժած

09:09 / 13.03.2019

Մարտի 13-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում տեղի է ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 107 շենքի հետնամասում NISSAN NOTE» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել արտաքին լուսավորության սյանը, հարակից ժայռին և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացրել են թափված քարերը (մոտ 60 և 30 կգ), սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան, հոսանքազրկել, կատարել թափված վառելիքաքսուկային նյութերի լվացման աշխատանքներ:

Վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: 

← Վերադառնալ ցուցակին