Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմի տանիքում

15:45 / 14.03.2019

Մարտի 14-ին, ժամը 12:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի (մոտ 30 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:34-ին, մարվել՝ 14:03-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և կուտակած մոտ 120 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին