Նորություններ

Պատահարներ

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

08:02 / 14.03.2019

Մարտի 14-ին, ժամը 01:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:53-ին, մարվել՝ 02:42-ին: Այրվել է մոտ 18 քմ վագոն-տնակն ամբողջությամբ:

***

Մարտի 12-ին, ժամը 23:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ապագա գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում գտնվող փայտյա տնակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:25-ին, մարվել` 01:18-ին:

Ամբողջությամբ այրվել է Յ. Կ.-ին պատկանող վագոն-տնակը՝ մոտ 36 քմ:

← Վերադառնալ ցուցակին