Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:29 / 14.03.2019

Մարտի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Տերյան փողոցում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, «Քուշաքար» կոչվող հանդամասում` մոտ 5 հա, Խաշթառակ գյուղում՝ մոտ 2000 քմ տարածքում՝ մոշենու թփեր, ջերմահարվել՝ 7 սալորենի և 1 ուռենի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքից «Օսմա» կոչվող թաղամաս տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ մոտ 1.5 հա, Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկին հարակից՝ մոտ 500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին