Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:30 / 15.03.2019

Մարտի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան-Մեղրի հատվածի 133-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 2500 քմ խոտածածկույթ, 100 հատ խաղողի վազ, ջերմահարվել՝ 80 ուռենի և ընկուզենի, Արարատի մարզի Մասիս քաղաքի ետնամասում՝ 600 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ մոտ 800 քմ, Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գերեզմանատանը՝ մոտ 2 հա, Օդակայան թաղամասին հարակից դաշտում՝ 1.5 հա, Ալավերդի-Շնող ավտոճանապարհի 19-րդ կմ-ին հարակից սարալանջին՝ Ծաղկաշատի անտառպետության 1-ին պահաբաժնում` 3 հա, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ռելեի» գործարանի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ, ջերմահարվել 23 պտղատու ծառ, Հաղարծին գյուղի վերջնամասում՝ 3 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին