Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

19:15 / 15.03.2019

Մարտի 15-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատան տարածքում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.):

← Վերադառնալ ցուցակին