Նորություններ

Պատահարներ

Վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. փրկարարները դեպքի վայրում են (լրացված)

21:30 / 15.03.2019

Մարտի 15-ին, ժամը 15:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 1 կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-52» մակնիշի բենզատարը՝ բարձված 2.4 տ բենզինով, կողաշրջվել է երթևեկելի հատվածում. արտահոսել է մոտ 1 տ բենզին: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին