Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սարալանջի պողոտայում. տուժածներ չկան

14:15 / 16.03.2019

Մարտի 16-ին, ժամը 12:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալաջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա տանող հատվածում բախվել են «Infiniti EX35»  (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1985 թ.) և «Nissan Tiida» մակնիշերի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1980 թ.) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: 

← Վերադառնալ ցուցակին