Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է դի

15:42 / 16.03.2019

Մարտի 16-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մազրի Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ փողոցի մոտակա լճակում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող լճակում հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչ Մ. Թ-ի դին (ծնված 1947 թ.):

Փրկարարները լճակից դուրս են բերել Մ. Թ.-ի դին և հանձնել ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցներին: 

← Վերադառնալ ցուցակին