Նորություններ

Պատահարներ

Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

08:40 / 16.03.2019

Մարտի 16-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 տան մոտակայքում այրվում է «IVECO» մակնիշի բեռնատարը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:21-ին, մարվել՝ 04:08-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի խցիկը և շարժիչը. տուժածներ չկան:  

← Վերադառնալ ցուցակին