Նորություններ

Պատահարներ

Ջրալցում. փրկարարները փակել են շենքը սնուցող ջրի փականը

22:53 / 16.03.2019

Մարտի 16-ին, ժամը 20:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 22 շենքի 2-րդ կամ 3-րդ հարկի բնակարաններից մեկից ջրալցվում է 1-ին հարկի բնակարանը, նշված բնակարանների բնակիչները բացակայում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են շենքը սնուցող ջրի փականը:

← Վերադառնալ ցուցակին