Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են Դպրաբակ գյուղում բռնկված հրդեհը

08:05 / 17.03.2019

Մարտի 16-ին, ժամը 22:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 03:15-ին:

Հրդեհի հետևանքով տան (սեփականատեր՝ Հ. Բ.) երկրորդ հարկի գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ (մոտ 48 քմ) այրվել են:

← Վերադառնալ ցուցակին