Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը

08:10 / 17.03.2019

Մարտի 16-ին, ժամը 20:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Mercedes-Benz C 180» մակնիշի (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Գ.-ն հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին