Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ

07:51 / 17.03.2019

Մարտի 16-ին, ժամը 23:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 14 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW-500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ի., ծնված 1980 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն ուղևոր Է. Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Վարորդը ևս հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, այնուհետև՝ Աստղիկ ԲԿ:

← Վերադառնալ ցուցակին