Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

08:19 / 17.03.2019

Մարտի 16-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ.)։

***

Մարտի 16-ին, ժամը 17:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր)։

← Վերադառնալ ցուցակին