Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:31 / 17.03.2019

Մարտի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի սկզբնամասում այրվել է մոտ 2000 քմ բուսածածկույթ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Գլենդել Հիլզ» թաղամասում՝ Օֆմա անասնապահական ֆերմայի մոտակայքում՝ մոտ 1 հա, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիճյան փողոցի թիվ 1/6 հասցեի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, «Թագավորանիստ» կոչվող սարի լանջին՝ մոտ 5 հա, Նոր-Խաչակապ գյուղի սկզբնամասում՝ մոտ 2 հա, Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտակայքում՝ մոտ 2 հա խոտածածկույթ և 3 հա անտառամիջյան մացառուտ, կոճղեր, Բերդ քաղաքում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ և մոտ 2000 քմ խաղողի այգի, «Էրի գլուխ» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հա, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ մոտ 2 հա, Բերդ-Նավուր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից` մոտ 500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին