Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

11:12 / 11.04.2019

Ապրիլի 11-ին, ժամը 08:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բայրոնի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:40-ին, մարվել` 08:54-ին:

Լոգարանում այրվել են լվացքի մեքենա, ջեռուցման կաթսա՝ մասամբ, կախովի առաստաղ՝ մոտ 4 քմ և էլեկտրական լարեր՝ մոտ 5 գմ։ 

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին