Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

07:48 / 11.04.2019

Ապրիլի 10-ին, ժամը 21:41-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1975 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մետր գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Կ. (ծնված 1968 թ.) և Հ. (ծնված 1971 թ.) Մ.-երը, հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին