Նորություններ

Պատահարներ

Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել

17:30 / 11.04.2019

Ապրիլի 11-ին, ժամը 14:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մոտակայքում գտնվող վերնանցումից, քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է Ա.Գ.-ին (ծնված 1999 թ.) իջեցնել վերնանցումից: Ա.Գ.-ն մոտեցել է Արաբկիրի թաղապետարան, որտեղ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է:

Փրկարարներն Ա.Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

← Վերադառնալ ցուցակին