Նորություններ

Պատահարներ

Քաղաքացին փորձել է վնասել իրեն

22:20 / 11.04.2019

Ապրիլի 11-ին, ժամը 17:49-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է դաստակի երակները. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ե.Վ.-ն (ծնված 1982 թ.) ցանկացել է վնասել իրեն՝ կտրելով ձեռքի երակները:

Փրկարարները Ե.Վ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

← Վերադառնալ ցուցակին