Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խանութի պահեստում բռնկված հրդեհը

17:25 / 11.04.2019



Ապրիլի 11-ին, ժամը 12:20-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Կրպակ» սուպերմարկետում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վաղարշյան փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի նկուղում (մոտ 120 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:35-ին:

Սուպերմարկետի նկուղում՝ պահեստային հատվածում (10 քմ), այրվել են մոտ 5 սառնարանային ագրեգատ և կախովի պլաստմասսայե առաստաղը, ինչպես նաև ջերմահարվել է հարակից տարածքի կախովի պլաստմասսայե առաստաղը՝ մոտ 25 քմ:

← Վերադառնալ ցուցակին