Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են գազալցակայանում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

08:56 / 11.04.2019

Ապրիլի 11-ին, ժամը 05:21-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության ԲԻՍ-1  կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուբինյանց փողոցի թիվ 41/1 հասցեում գործող գազալցակայանի տրանսֆորմատորների սենյակում (մոտ 20 քմ տարածքում):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:48-ին, մարվել՝ 06:05-ին:

Այրվել են էլեկտրական հաշվիչներ, ապահովիչներ և մալուխներ (մոտ 10 գմ), մասամբ ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 4 քմ): Հրդեհի հետևանքով տուծածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին