Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սիս գյուղում. տուժածներ չկան

12:03 / 11.04.2019

Ապրիլի 11-ին, ժամը 09:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի Մասիսի խճուղու թիվ 18 շենքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:50-ին, մարվել` 10:43-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 5 քմ, թեփ՝ 2 խմ և մեկ պլաստմասսե խողովակ. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին