Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ճամբարակ քաղաքում

08:43 / 12.04.2019

Ապրիլի 11-ին, ժամը 17:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գարդմանի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ.Թ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից, իսկ վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Թ.Թ.-ն հրաժարվել է հոսպիտալացումից:

← Վերադառնալ ցուցակին