Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս քաղաքում. կան տուժածներ

08:53 / 12.04.2019

Ապրիլի 12-ին, ժամը 00:22-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz C» մակնիշի (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1992 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրին կայանած «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդ՝ Ն.Թ., ծնված 1984 թ.) ավտոմեքենային:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Վ.Ա.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին