Նորություններ

Պատահարներ

Վրաերթ Ռուբինյանց փողոցում

11:20 / 12.04.2019

Ապրիլի 12-ին, ժամը 09:29-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դ.Բ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացուն, ով տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին