Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դադարեցրել են գազատար խողովակից առկա արտահոսքը

20:12 / 12.04.2019

Ապրիլի 12-ին, ժամը 15:10-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք. մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են գազատար խողովակից առկա արտահոսքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել են մոտ 100 քմ խոտածածկույթ և 1 ծառ:

← Վերադառնալ ցուցակին