Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սպիտակ քաղաքում. տուժածներ չկան

22:28 / 12.04.2019

Ապրիլի 12-ին, ժամը 21:03-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սուրեն Ավետիսյան փողոցի թիվ 99 հասցեի մոտակայքում այրվում են խոտածածկույթ և տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 21:44-ին:

Այրվել են խոտածածկույթ՝ մոտ 150 քմ և ոչ բնակելի տնակ՝ մոտ 6 քմ: 

← Վերադառնալ ցուցակին