Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:22 / 13.04.2019

Ապրիլի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան 6Ե հասցեին հարակից տարածքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Նոյան» ռեստորանային համալիրի ետնամասում՝ մոտ 400 քմ, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` մոտ 3000 քմ խոտածածկույթ, թփուտներ և մասամբ` դեկորատիվ ծառեր, Տավուշի մարզի Դեղձավան գյուղի այգիներում՝ 1.5 հա, ջերմահարվել՝ 25 պտղատու ծառ, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի բակում՝ մոտ 2300 հակ անասնակեր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին