Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

16:55 / 13.04.2019

Ապրիլի 13-ին, ժամը 16:10-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի դպրոցի տանիքը և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են Աշտարակ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիքից: 

← Վերադառնալ ցուցակին