Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան բախվել է ցանկապատին և շրջվել. կա տուժած

08:05 / 13.04.2019

Ապրիլի 12-ին, ժամը 22:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի թիվ 54 շենքի մոտակայքում Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1980 թ.) բախվել է ցանկապատին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, այնուհետև՝ մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին