Նորություններ

Պատահարներ

Հրդեհի հետևանքով անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերն այրվել են

13:23 / 13.04.2019

Ապրիլի 13-ին, ժամը 11:20-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արտֆուդ պահածոների գործարանի մոտակայքում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուդաղյան փողոցի թիվ 3 տան մոտակայքում գտնվող ջրատարում և անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:38-ին, մարվել` 11:49-ին: Այրվել են եղեգնուտ (մոտ 500 քմ) և անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 7 գմ): 

← Վերադառնալ ցուցակին