Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքի հրդեհը

20:09 / 13.04.2019

Ապրիլի 13-ին, ժամը 16:25-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ավետիսյան փողոցում տուն է այրվում:  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 18:17-ին:

Այրվել են Վ.Մ.-ին պատկանող տան տանիքը (մոտ 50 քմ), փայտե առաստաղը (մոտ 36 քմ) և հատակը (մոտ 12 քմ):

← Վերադառնալ ցուցակին