Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

08:09 / 14.04.2019

Ապրիլի 13-ին, ժամը 23:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (4 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին