Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

18:51 / 14.04.2019

Ապրիլի 14-ին, ժամը 16:44-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ռյա Թազա ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԳԱԶ-51» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ս.) դուրս են բերել արգելափակումից:

← Վերադառնալ ցուցակին