Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ

15:20 / 14.04.2019

Ապրիլի 14-ին, ժամը 12:57-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի մոտակայքում ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հաղթանակի պողոտայի թիվ 44/8 հասցեի մոտակայքում կայանած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1952 թ.) առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին