Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է հակատանկային նռնակ. փրկարարները սահմանազատել են տարածքը (լրացված)

12:12 / 14.04.2019

Ապրիլի 14-ին, ժամը 08:55-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

 

← Վերադառնալ ցուցակին