Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ապարան քաղաքում. տուժածներ չկան

15:56 / 14.04.2019

Ապրիլի 14-ին, ժամը 14:35-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 40 աղբյուրների փողոցի տներից մեկին հարակից այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 15:10-ին:

Այրվել են թիվ 7 տանը հարակից երկաթյա վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 12 քմ), վառելափայտ (մոտ 1 խմ) և թիվ 9 տանը հարակից վագոն-տնակն՝ ամբողջությամբ (մոտ 14 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին