Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Լեռնապատ գյուղում. տուժածներ չկան
22:50 / 14.04.2019

Ապրիլի 14-ին, ժամը 16:53-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնապատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից խորդանոցում (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:40-ին: Խորդանոցն ամբողջությամբ այրվել է: