Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են դի

22:44 / 15.04.2019

Ապրիլի 15-ին, ժամը 20:23-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Մ.Գ.-ի (ծնված 1936 թ.) դին:

← Վերադառնալ ցուցակին