Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

21:08 / 15.04.2019

Ապրիլի 15-ին, ժամը 16:37-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել` 19:45-ին:

Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 80 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին