Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:20 / 16.04.2019

Ապրիլի 15-16-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում այրվել է 700 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ի մոտակայքում՝ 3000 քմ, Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 2000 քմ,  Գավառ-Սևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 350 քմ, Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի սկզբնամասում՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կենտրոնական գերեզմանատանը՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ, Վարդենիս-Ծովակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 6000 քմ բուսածածկույթ, Լոռու մարզի Միխայելովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 20 հակ անասնակեր, Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին