Նորություններ

Պատահարներ

Վրաերթ Գարեգին Նժդեհի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է

14:21 / 16.04.2019

Ապրիլի 16-ին, ժամը 12:21-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել և հայտնվել շենքի նկուղային հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1948 թ.): Վերջինս աստիճաններով գլորվել և ընկել է շենքի առաջին հարկում գտնվող նկուղը:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել նկուղից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս.Հ.-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

← Վերադառնալ ցուցակին